Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը Ժնեւում մի շարք հանդիպումներ է ունեցել (տեսանյութ)

 

Հոկտեմբերի 12-16-ն Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը Շվեյցարիայում էր: Ժնեւում կայացավ Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովը, որի ընդհանուր քննարկումների ժամանակ ելույթ ունեցավ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, հայտնում են Ազգային ժողովից։

Ժնեւ կատարած այցի շրջանակում Ալեն Սիմոնյանը հանդիպումներ ունեցավ Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի, Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահի եւ Ֆրանսիայի, Դանիայի ու Հնդկաստանի պատվիրակությունների ղեկավարների հետ:

Քննարկվեցին բազմակողմ օրակարգային թեմաներից մինչեւ միջխորհրդարանական հարաբերություններին վերաբերող հարցեր:

Մանրամասները` տեսանյութում: