Մեկն արտագաղթել է խաշ կամ քաբաբ չսիրելու պատճառով․ Փաշինյանը՝ արտագաղթի պատկերացումների մասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱրտագաղթի երևույթը Երրորդ հանրապետության մեջ ամենամեծ պրոբլեմն է, թո՛ւյլ տվեք ասել, որ այդ երևույթը բավարար չափով, ինչքան էլ զավեշտալի թվա, ուսումնասիրված չէ: Այս մասին կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ժողովրդագրական խնդիրներին:
«Այցերի ընթացքում Եվրոպական հյուրանոցում, երբ սուրճ կամ թեյ ես պատվիրում մեկ էլ գալիս է ինչ-որ մի մատուցող ու սկսում է հայաստանյան հայերենով շփվել: Բնականաբար, հարց է ծագում, բա ինչի՞ ես արտագաղթել, Երևանում հյուրանոցում մատուցողի տեղ չկա՞ աշխատելու, որ եկել ես այստեղ ես աշխատում:
Պարզվում է, որ մեկն արտագաղթել է իր սանրվածքի պատճառով, մեկն արտագաղթել է իր ականջին օղ կախելու պատճառով, մեկն արտագաղթել է այն պատճառով որ խաշ չի սիրում, մյուսը, որ քաբաբ չի սիրում: Այս թեմաների հետ, որ չառնչվեք, այդպես էլ չենք հասկանալու արտագաղթ երևույթը: Մենք չունենք պատկերացում արտագաղթի մասին»,- ասաց Փաշինյանը: