Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Բագրատ Սրբազանը ԱԺ ամբիոնից դիմեց ՔՊ-ին ու կոչ արեց «դադար տալ, ներողություն խնդրել» (տեսանյութ)

Այս կառավարության ղեկավարն ամբողջությամբ գիտակցում է, թե ինչպիսի արագությամբ ու խորությամբ է ձախողել մեր պետականության հիմքերն ու ինքնիշխանությունը։ Քաջ գիտակցելով իր հանցանքի չափաբաժինը՝ փորձում է իր շուրջը գտնվող բոլորին դարձնել հանցակից․ այս մասին ԱԺ-ում հայտարարեց Բագրատ Սևբազանը։
 
«Կարող էի ասել, որ ինձ չի հուզում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ո՛չ շարքային անդամների, ո՛չ պատգամավորների ու կառավարության անդամների, մանր ու միջին կուսակցականների, իշխանամերձ ու իշխանամեջ տարբեր գործիչների ու գործիքների ճակատագիրը, ասելով, դրանով թող մտահոգվեն Հայաստանում հավատարմագրված դեսպանատները, սակայն ինձ հուզում է «Քաղաքացիական պայմանագիր» ընտրած 680 հազար հայ մարդկանց ճակատին ՔՊ-ի կողմից դաջվող երկիրը հանձնողների պիտակավորումն ու մեղքը։ Ինձ հուզում է մեր երկրում տեղ գտած արհավիրքի իրական չափերն ու պատկերը»,-ասաց նա։