Ճանապարհի մերկասառույցի պատճառով՝ Սևանում «Opel Zafira»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել անտառում
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր՝ հոկտեմբերի 20-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 07:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 45-ամյա Կարո Է.-ն իր վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 69 կմ հատվածում մերկասառույցի պատճառով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել անտառում՝ ծառեր մեջ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Բակուր Սարիբեկյանի գլխավորությամբ։Վթարի փաստով ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Սևանի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Կարեն Ավետիսյանը։