Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Սպորտ

ՖԱՖ անդամները ՀՖՖ ի դիմաց ակցիա են իրականացնում պահանջելով ՀՖՖ նախագահի հրաժարականը (տեսանյութ)

Երկրպագուների «Հայկական առաջին ճակատ» (ՖԱՖ) շարժումը և հայկական բոլոր ֆան-ակումբները շարունակում են պահանջել  Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը:

«Այժմ կտրուկ գործողությունների փուլն է, որը լինելու է ֆուտբոլային, ֆանատական շրջանակներում: Մեր խնդիրը ձախողված ֆեդերացիան է, որը ձախողվել է բոլոր բաղադրիչներով»,- ասել է ՖԱՖ շարժման հիմնադիր Սերգեյ Ջանջոյանը` հրապարակելով ՖԱՖ-ի և հայկական ֆան-ակումբների հայտարարությունը: 

Ավելի վաղ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը հայտարարել էր, որ չի պատրաստվում լքել ՀՖՖ նախագահի պաշտոնը և շարունակելու է աշխատանքը` նպատակ ունենալով ավարտին հասցնել նախանշված ծրագրերը: