Բացել լրահոսը Փակել լրահոսը
screenshot_2024_10_22_123331.thumb
A A
Հասարակություն

Արթիկ-Երևան երթուղու «Գազել»-ը բախվել է «ԶԻԼ 130»-ին. 6 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

ՃՏՊ Ծաղկահովիտ-Արթիկ ավտոճանապարհին․ կան տուժածներ

Հոկտեմբերի 22-ին, ժամը 11:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հնաբերդ-Գեղաձոր գյուղերի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ․անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ծաղկահովիտ-Արթիկ ավտոճանապարհի 8-րդ կմ-ին բախվել են Արթիկ-Երևան երթուղին սպասարկող «GAZelle» մակնիշի մարդատար ավտոմեքենան (վարորդ՝ Զ․ Ա․, ծնված 1987 թ․), «ZIL» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ա․ Օ․, ծնված 1970 թ․) և «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Բ․ ծնված 1966 թ․)։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «GAZelle» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներին դուրս են բերել տեղի ուժերով․ վերջիններս հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնի փականները։