Բացել լրահոսը Փակել լրահոսը
44
A A
Հասարակություն

Կասեցվել է Վանաձոր-Սպիտակ մայրուղու վրա գործող հանրային սննդի կետի արտադրական գործունեությունը

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողություն են իրականացրել «ՎԿԳ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Լոռու մարզ, գ. Արջուտ, Վանաձոր-Սպիտակ մայրուղի) և հայտնաբերել սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ:
 
Հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է, քանի որ սննդի կառույցի պատերը, առաստաղը եղել են ոչ նորոգ վիճակում՝ բորբոսի հետքեր, իսկ սննդամթերք հետ առնչվող աշխատանքային մակերևույթները՝ աշխատանքային սեղանների, դարակաշարերի, պահարանների մակերեսները եղել են անհարթ ճեղքերով՝ բացառելով հեշտությամբ մաքրելու և ախտահանելու հնարավորությունը։
Վերահսկող մարմնի կողմից սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ: