A
A
Հայ–թուրքական հարաբերություններում ունենք որոշակի շոշափելի առաջընթաց. Արարատ Միրզոյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ ԱԳ նախարարի մասնակցությունն ԱԺ լիագումար նիստում կառավարության հետ հարցուպատասխանին
«Ուզում եմ հիշեցնել և ընդգծել, որ «3+3»-ը տարածաշրջանային խորհրդակցական, խորհրդատվական հարթակ է, և մեկ անգամ չէ, որ մենք ասել ենք, որ մենք կարևորում ենք մեր հարևանների հետ հարաբերությունները, կարևորում ենք իրավիճակը մեր շուրջը, մեր տարածաշրջանում: Եվ մենք ձգտում ենք էապես զարգացնել այն գործընկերների հետ հարաբերությունները, ում հետ ունենք արդեն հարաբերություններ և կարգավորել այն հարևանների հետ հարաբերությունները, ում հետ չունենք, այժմ և հետագայում զարգացնելու տեսլականով: Մենք առաջին պահից ի վեր մասնակցել ենք «3+3» հարթակի աշխատանքներին և կարծում ենք, որ դեռ կշարունակենք մասնակցել: Կրկին մենք կարևորում ենք տարածաշրջանում մեր հարևանների հետ հարաբերությունները:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչպես կարող է այս հարթակը լինել կամ չլինել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների հարթակ, ապա ուզում եմ ասել, որ այդ «առաջարկը» մեծ հաշվով չկա և դրված չէ սեղանին: Բացի այդ, մենք նպատակահարմար չենք գտնի դրան դրական արձագանքել, որովհետև Ադրբեջանի հետ ունենք մեր երկկողմ բանակցությունների ձևաչափ, բոլոր ուղղություններով՝ սահմանազատման և խաղաղության պայմանագրի, հարաբերությունների կարգավորման և այլ հարցերի շուրջ: Տարբեր բազմակողմ միջոցառումների ընթացքում, ինչպես օրինակ՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի, ԵԱՀԿ նախարարական միջոցառումների ժամանակ, տարբեր երկրների նախարարներն օգտագործում են միաժամանակ մի տեղ լինելու առիթը և իրենց երկկողմ հանդիպումներն ու բանակցությունները ևս ունենում են: Այս անգամ մենք էլ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ բացառություն չէինք, մենք ունեցանք մեր երկկողմ բանակցությունների հերթական փուլը, և կենտրոնացանք խաղաղության պայմանագրի տեքստի վրա, փորձեցինք դրական զարգացում ապահովել և մոտեցնել հնարավոր շուտափույթ պայմանագրի կնքումը»։