Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ռուսաստանը ցանկանում է գտնել փոխընդունելի լուծում տարածաշրջանային հաղորդակցությունների բացմանհարցում (տեսանյութ)

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, խոսելով Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցային ուղիների ապաշրջափակման մասին, հայտարարել է, որ պետք է գտնել փոխընդունելի լուծում, որին կողմ կլինեն և՛ Երևանը, և՛ Բաքուն։

Նրա խոսքով՝ ապաշրջափակումից կշահի ամբողջ տարածաշրջանը:

«Նաև ցանկանում եմ հիշեցնել Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ, Հարավային Կովկասում տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբի համանախագահ Ալեքսեյ Օվերչուկի՝ տվյալ հարցի շուրջ մեկնաբանությունը, որ Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային միջանցքների ապաշրջափակումը հնարավոր է միայն ՌԴ-ի մասնակցությամբ», - ասել է Զախարովան: