Ահաբեկչություն Թուրքիայում․ կա 4 զոհ և 14 վիրավոր
Աջակցիր «Ա1+»-ինԹուրքիայի օդատիեզերական ռազմարդյունաբերությամբ զբաղվող պետական «TUSAŞ» ընկերության Անկարայում գտնվող շենքի մոտ ահաբեկչություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով կա 4 զոհ և 14 վիրավոր։ Այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտյերեշի հետ հեռախոսազրույցի ժամանակ, գրում է Ermenihaber.am-ը։
Այնուհետև Թուրքիայի նախագահը Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը դատապարտել է տեղի ունեցածը, իսկ վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում։ Պուտինն իր հերթին ցավակցել է Էրդողանին։
Ընկերության անձնակազմը անվտանգության նկատառումներից ելնելով ուղարկվել է ապաստարաններ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «TUSAŞ» ընկերության շենքի մոտ հնչել էին կրակոցներ ու լսվել էին պայթյունի ձայներ։ Դեպքի վայր էին ժամանել բազմաթիվ ոստիկաններ։ Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան հայտնել էր, որ ահաբեկչություն է իրականացվել «TUSAŞ»-ի շենքի վրա։
Աղբյուր` Ermenihaber.am