Ձեռք բերեք Ձեր երազանքների տունը՝ ավելի ցածր տոկոսադրույքով (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՏուն գնելը երբեք այսքան հեշտ չի եղել, եւ կարեւոր չէ՝ այդ տունը Երեւանում է, մարզերում, թե արտերկրում։ Ամերիաբանկը մասնակցում է Հայաստանի ամենամեծ Տուն Էքսպոյին՝ ներկայացնելով հիփոթեքային օնլայն վարկավորման համար նախատեսված MyHome հարթակը:
«Տալիս ենք հնարավորություն ձեռք բերել անշարժ գույք Երևանում, մարզերում, արտերկրում։ Ի դեպ, կարող են դիմել ինչպես Հայաստանի Հանրապետության ռեզիդենտները, այնպես էլ սփյուռքի մեր հայրենակիցները»,- ասում է Ամերիաբանկի երկարաժամկետ բանկային ծառայությունների ուղղության ղեկավար Վահրամ Գևորգյանը։
Ամերիաբանկը Հայաստանի հիփոթեքային շուկայում ունի 22 տոկոս մասնաբաժին։ Բանկի հիփոթեքային վարկային պորտֆելն այս տարի արձանագրել է ավելի քան 50 միլիարդ դրամի աճ։
Ամերիաբանկը, մեկտեղելով շուկայի առաջատար ընկերություններին, առաջարկում է անշարժ գույքի ձեռքբերման ճկուն և արագ տարբերակ:
«Այսօր հարթակում ներկայացված է 130-ից ավելի առաջնային շուկայի նախագիծ 70 կառուցապատող ընկերությունների կողմից , ինչպես նաեւ երկրորդային շուկայի 1000 ից ավելի առաջարկ անշարժ գույքի գործակալությունների կողմից ներկայացված,- ասում է Ամերիաբանկի MyHome պրոդուկտի ղեկավար Տիգրան Գրիգորյանը։
Ամերիաբանկը նաեւ առաջարկ ունի ներդրումային վարկերի գծով: Այն Հայաստանում առաջին և դեռևս միակ վարկատեսակն է, որով հնարավոր է գնել անշարժ կամ շարժական գույք արտերկրում և դրանով լրացուցիչ եկամուտներ ստանալ: