Օրացույց․ 26-ը հոկտեմբերի․ Օսիպյան. «Վայ, էդ կանայք իրանք իրանց ծեծում են» (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին1993-ի այս օրերին գները Հայաստանում կարծես թե կատաղել են։ 20 լիտր բենզինն արժե 60 հազար ռուբլի, որոնց հենց նվազագույն աշխատավարձի չափ է։ Երկրում ռուբլու աղետալի արժեզրկում է, մեկ օրում՝ 7 հազար ռուբլի։ Մարդիկ շուկայում մի սեղանից մյուս սեղան են վազում էժան բանջարեղեն գտնելու համար, գնել հնարավոր է միայն հաց, այն էլ կտրոնով եւ միայն 350 գրամ յուրաքանչյուրի համար։Այ ամենին զուգահեռ մարդիկ պատրաստվում են հերթական առանց էլեկտրաէներգիայի ձմռանը։
Հայաստանում կասեցված Դաշնակցությունը չի կարծում, թե իշխանությունների հետ հարաբերությունները կլավանան կուսակցության վերաբացումից հետո։ Բյուրոյի անդամ Աբո Պողիկյանն 1997-ի հոկտեմբերի 26-ին լրագրողներին հանդիպում է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում, այստեղ նա հիշում է, որ Դաշնակցության դեմ տեռորիզմի եւ թմրաբիզնեսի մեջ ներքաշված լինելու մեղադրանքները վնասեցին հենց Հայաստանին՝ լոբբիզմը չի ստացվում։
1997-ի այս օրը սոցապ նախարար Հրանուշ Հակոբյանը սպառնում է ոլորտի այն աշխատակիցներին, ովքեր փախստականների եւ անապահովների մասին սխալ տվյալներ կներկայացնեն։ 1998-ից մոտ 200 հազար անապահով ընտանիք պետք է նպաստ ստանա։ Իր աշխատակիցներին Հրանուշ Հակոբյանը խորհուրդ է տալիս գտնել հարուստ փախստականների, որպեսզի նրանց հետ ծանոթանա։
1998-ի հոկտեմբերի 26-ին Երեւանի մնջախաղի թատրոնի այս ներկայացումը անփորձ հանդիսատեսին կարող է հիշեցնել էրոտիկ շոու։ Արտիստները հանդես են գալիս առանց հագուստի։ Բեմադրության հեղինակը թատրոնի դերասան Համլետ Չոբանյանն է, ինքն էլ չգիտի, թե որ ոճի մեջ տեղավորի իր աշխատանքը։ Նույն օրը Հայրենական Մեծ պատերազմի վետերանները Ազգային ժողովից պահանջում են վերադարձնել Խորհրդային Միության տրամադրած արտոնությունները։Ապրիլին Ազգային Ժողովը չէր ընդունել օրենքի նախագիծը, որով վետերաններն ամեն ամիս պետք է ստանային 7 հազար 500 դրամ պատվո վճարը։ Վետերանները պահանջում են ընդունել օրենքը, որում նաեւ կետ պետք է նախատեսվի ավանդները վերադարձնելու մասին։
2000 թվականի այս օրը Ազգային Ժողովի փոխնախագահ Տիգրան Թորոսյանը վստահեցնում է, որ իր տարաձայնությունները վարչապետ եւ Հանրապետականի նախագահ Անդրանիկ Մարգարյանի հետ հարթվել են։ Տիգրան Թորոսյանը համակերպվել է այն մտքի հետ, որ «Միասնություն» դաշինքում այսհետեւ էլ պետք է համագործակցեն ՀԺԿ-ն եւ Հանրապետականը։ ՀԺԿ-ն առանձնապես չի ուշաթափվում այդ մտքից։
Նույն օրը Արմավիրում ձախողվում է Ռուսաստանից ժամանած գործարար Արկադի Վարդանյանի հանրահավաքը Ռոբերտ Քոչարյանի ռեժիմի դեմ։ Նախատեսված ժամին փակ էր քաղաքի Մշակույթի տան դահլիճը։ Ժողովուրդը եկել էր ասելու, որ քաղաքում ջուր չկամ ուշացնում են կենսաթոշակներն ու նպաստները։ Երիտասարդական կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանը մտադիր է ստեղծել երիտասարդ օրինապահներից բաղկացած ջոկատներ։ Նրանք պետք է կարգը պահպանեն Հայաստանի գյուղերում ու քաղաքներում։ Ուրիխանյանը հիշում է, որ նման ջոկատներ նախկինում էլ են եղել։
2006-ի հոկտեմբերի 26-ին ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը հայտարարում է, որ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը լրտես է։ Ինքը նյութեր ունի վարչապետի 1974-75 թվականների գործունեության մասին, որոնք հենց ԱԱԾ-ն է տրամադրել Հայրիկյանին։ Վերջինս ուսումնասիրել է դրանք, հետո նույն ԱԱԾ-ն հայրիկյանին խնդրել է դադարեցնել ուսումնասիրությունը, քանի որ Մարգարյանն արդեն վարչապետ է։ 2
2009-ի հոկտեմբերի 26-ին Նիկոլ Փաշինյանի դատավարության ժամանակ ոստիկանների դրսում հարձակվում են մի կնոջ վրա, որը փորձում է փրկել Փաշինյանին ոգեւորողների ուշադրությանն արժանացած թմբուկը։Վալերի Օսիպյանն առաջին անգամ է լսում, որ ոստիկանը կարող է կնոջ ծեծել. «Վայ, էդ կանայք իրանք իրանց ծեծում են, ասեմ ձեզ, հավատացեք, դուք հավատո՞ւմ եք, որ հայ տղամարդը, հայ ոստիկանը որ կարող ա ձեռք բարձրացնի որեւէ կնոջ վրա»։