1999թ հոկտեմբերի 27-ին գլխատվեց Հայաստանի իշխանությունը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին1999թ հոկտեմբերի 27-ին գլխատվեց Հայաստանի իշխանությունը: Այդ օրը, ժամը 17:13-ին, ԱԺ նիստերի դահլիճ ներխուժեցին 5 զինված ահաբեկիչներ’ ավտոմատի կրակահերթ ուղղելով առաջին շարքում նստածների ուղղությամբ:
Սպանվեցին 8 հոգի` ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը, Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը, Արմենակ Արմենակյանը, նախարար Լեոնարդ Պետրոսյանը:
Վիրավորվեցին պատգամավորներ ու նախարարներ, կենդանի մնացածները պատանդ մնացին ԱԺ նիստերի դահլիճում:
Պաշտոնական աղբուրները մոտավորապես 5 ժամ չէին հաստատում պետության առաջին դեմքերի սպանության փաստը:
Միայն երեկոյան 22-ից հետո նախագահականից տարածվեց հաղորդագրություն’ հաստատելով, որ կան զոհեր ու վիրավորներ:
Ուշ երեկոյան սպանվածների դիակները դուրս բերվեցին խորհրդարանի շենքից: Բանակցությունները ահաբեկիչների հետ շարունակվեցին մինչեւ լույս: Նրանց հետ հանդիպեց նույնիսկ այն ժամանակ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Առավոտյան պատանդները ազատ արձակվեցին, ահաբեկիչները հանձնվեցին’ ստանալով անվտանգության երաշխիքներ: Հոկտեմբերի 27-ի գործով դատավարությունը սկսվեց 2001 թ. հունվարին ու տեւեց մոտ 3 տարի: Պետության առաջին դեմքերին դաժանաբար գնդակահարած ահաբեկիչները դատապարտվեցին ցմահ ազատազրկման:
Ներկայացնում ենք տեսանյութեր «Ա1+» -ի արխիվից՝ վերհիշելու այդ դաժան ողբերգության դրվագները եւ հաջորդած զարգացումները:
Դիտեք նաեւ տեսանյութերից մեկը այս լինկով՝ https://youtu.be/ya4VhkKcfic
Նաեւ սա՝ https://youtu.be/ya4VhkKcfic