Բացել լրահոսը Փակել լրահոսը
51
A A
Հասարակություն

Գյումրիի համայնքապետարանի ութ աշխատակից աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

«Բալասանյան դաշինք»-ի ավագանու 14 անդամի մանդատները վայր դնելուց հետո աշխատանքից ազատման դիմումներ են ներկայացրել Գյումրիի համայնքապետարանի հայեցողական պաշտոններ զբաղեցնողները։

Այս մասին armenpress.am-ին տեղեկացրել է համայնքի ղեկավարի մամուլի քարտուղար Սոնա Առաքելյանը: Նա նշել է, որ աշխատանքից հեռացել են համայնքի ղեկավարի գլխավոր խորհրդական Հայկ Սուլթանյանը, համայնքի ղեկավարի խորհրդական Լենա Ջիլավյանը, համայնքի ղեկավարի խորհրդական Մենուա Մկրտչյանը, համայնքի ղեկավարի օգնականներ Արամ Շաբոյանը, Ռոբերտ Եգորյանը, Ինքնակամ շինությունների և հողի վերահսկողության բաժնի պետ Լյովա Սիմոնյանը, «Գյումրու բնակարանների սպասարկում» ՓԲԸ տնօրենի պաշտոնակատար Արթուր Հովհաննիսյանը: Աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել նաև Սոնա Առաքելյանը։