Բացել լրահոսը Փակել լրահոսը
ատոմակայան
A A
Հասարակություն

ՀԱԷԿ–ն առանց մրցույթի կգնի սարքավորումներ, որոնք առանձնահատուկ նշանակություն ունեն կայանի համար

 ՀՀ կառավարությունը կթույլատրի ՀԱԷԿ–ին առանց մրցույթի գնել սարքավորումներ, որոնք առանձնահատուկ նշանակություն ունեն կայանի համար։ Որոշումն ընդունվեց գործադիր մարմնի այսօրվա նիստում։
 
Այս որոշմամբ կպարզեցվեն կայանի շահագործման ժամկետի 2–րդ երկարաձգման աշխատանքները։ Փոխարինման ենթակա սարքավորումների մի մասը եզակի է, քանի որ ժամանակին դրանք ստեղծել են կոնկրետ ձեռնարկություններ՝ հատուկ Հայկական ԱԷԿ–ի համար:
 
«Նախագծի ընդունումը ՀԱԷԿ–ին հնարավորություն կտա շահագործման ժամկետի երկարացման և ընթացիկ կարիքների համար անհրաժեշտ գնման գործընթացներն իրականացնել մասնագիտացված, փորձառու կազմակերպություններից՝ սահմանված ժամկետներում և նշված տեխնիկական բնութագրով»,– ասված է որոշման մեջ: