A
A
ՀՀ-ից պատվիրակություն չի կարող մասնակցել Ալիևի շոուին՝ COP29-ին, եթե Բաքվում դեռ գերիներ ունենք․ Սաղաթելյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները հանդես են եկել նախաձեռնությամբ՝ ԱԺ հրատապ նիստ գումարելու. հարցը վերաբերում է նրան, որ ԱԺ-ն հայտարարություն ունի Բաքվում գտնվող ռազմագերիների եւ պատանդառված անձանց ազատ արձակման կոչով. այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
Նա տեղեկացրեց, որ հվանաբար, այդ նիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ին:
«Դրանից զատ, վաղը՝ ժամը 14.00-ին, ՀՅԴ ԳՄ-ի նախաձեռնությամբ տեղի կունենա բողոքի ակցիա ՄԱԿ-ի գրասենյակի, ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրների դեսպանատների, նաև ԱԳՆ-ի դիմաց՝ կրկին կոչ անելով միջազգային կազմակերպություներին և COP-29-ին մասնակցող պատվիրակներին՝ հանդես գալ նույն կոչով և ճնշումներ գործադրել Ադրբեջանի վրա, որ Ադրբեջանն ազատ արձակի ռազմագերիներին»...