Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Տնտեսություն

Հանրահավաքների պատճառով մեծ քանակությամբ ռուս զբոսաշրջիկներ Հայաստան չեն եկել․ Գեւորգ Պապոյան (տեսանյութ)

Ռուսաստանից Հայաստան զբոսաշրջիկների հոսքը 2024 թվականին նվազել է ընդդիմության բողոքի ակցիաների պատճառով։ Այս մասին խորհրդարանում հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Չեմ ուզում դրամատիզացնել, բայց տուրիստական օպերատորներն ապրիլ-մայիս ամիսներին չեղարկել են հազարավոր այցեր, կարծում եմ՝ մեծ թվով զբոսաշրջիկներ չեն եկել Հայաստան Երևանում կազմակերպված հանրահավաքների պատճառով, հատկապես այն պարագայում, երբ  ռուսական որոշ հեռուստաալիքներ հայտարարեցին մինչև 200 հազար մարդկանց մասնակցությամբ հանրահավաքների մասին»,- ասաց նա։

Պապոյանը հայտնեց նաև, որ 2024 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ՌԴ-ից Հայաստան է ժամանել 741 հազար զբոսաշրջիկ, ինչը կազմում է դեպի Հայաստան զբոսաշրջային հոսքերի ընդհանուր թվի 43%-ը։ Անցյալ տարի ռուս զբոսաշրջիկների թիվը կազմել էր 50 տոկոս։