Բացել լրահոսը Փակել լրահոսը
Caդդpture
A A
Քաղաքականություն

Սանդուն հաղթել է Մոլդովայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում

Մոլդովայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է երկրի գործող նախագահ Մայա Սանդուն՝ ստանալով ձայների 55,3 %-ը։ Այս մասին հաղորդում է երկրի ԿԸՀ-ն։

Եվրոպամետ Մայա Սանդուի մրցակից Ալեքսանդր Ստոյանոգլոն, որին աջակցում էր ռուսամետ Սոցիալիստական կուսակցությունը, ստացել է ձայների 44,6%-ը՝ համաձայն քվեաթերթիկների 99,6 %-ի հաշվարկի տվյալների։

Ընտրություններին մասնակցությունը կազմել է 54 %։ Հատկապես ակտիվ քվեարկել են արտերկրում գտնվող մոլդովացիները։ 

Մոլդովայում նախագահական ընտրությունների առաջին փուլի ժամանակ նաև հանրաքվե էր անցկացվել ԵՄ-ին անդամակցելու շուրջ, որի արդյունքներով շատ չնչին տարբերությամբ մոլդովացիները կողմ էին արտահայտվել ԵՄ-ին միանալու հեռանկարին։