Աննա Հակոբյանը ներկա է գտնվել ՀՀ Ազգային հերոս Վահագն Ասատրյանի հիշատակին նվիրված հուշ-ցերեկույթին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ներկա է գտնվել ՀՀ Ազգային հերոս Վահագն Ասատրյանի հիշատակին նվիրված հուշ-ցերեկույթին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը նոյեմբերի 4-ին Քասախում ներկա է գտնվել ՀՀ Ազգային հերոս գնդապետ Վահագն Ասատրյանի հիշատակին նվիրված «Պետության համար ծնվածը» խորագրով հուշ-ցերեկույթին:
Հուշ-ցերեկույթին մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, ԶՈՒ բարձրաստիճան սպաներ և այլ հյուրեր: Վահագն Ասատրյանը զոհվել է 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ:
Զինվորական կարիերայի ընթացքում ղեկավարել է տարբեր զորամասեր ու ստորաբաժանումներ, ռազմական 5 բուհ է ավարտել:
Հուշ-ցերեկույթի ընթացքում հարազատները և մարտական ընկերները պատմել են Վահագն Ասատրյանի հետ կապված տարբեր դրվագներ, ներկայացրել մանկությունից մինչև բարձրաստիճան սպա անցած ճանապարհը:
Ընկերները գնդապետին բնութագրում են որպես կրթված ու բանիմաց սպա, որը միշտ եղել է զինվորի կողքին և առաջնորդել իր զորքը: Ցուցադրվել են Վահագն Ասատրյանի մասին վավերագրական տեսանյութեր, հնչել են գնդապետի սիրած երգերը: