A
A
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքից առգրավվել է 4 խաղային ապարատ
Աջակցիր «Ա1+»-ինԱլ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքից առգրավվել են թվով 4 խաղային ապարատ: Համաձայն վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 162-րդ հոդվածի՝ ոչ սահմանված տեղերում կամ օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ առևտուր իրականացնելու կամ ծառայություն մատուցելու համար օրենքով նախատեսված է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 70-ից 100-ապատիկի չափով՝ իրավախախտման գործիք հանդիսացող առարկաների բռնագրավմամբ կամ առանց դրա, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Երևանի քաղաքապետարանը ևս մեկ անգամ հորդորում է քաղաքացիներին չզբաղվել ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ, քանի որ ցանկացած նման փորձ կասեցվելու է՝ օրենքով սահմանված համապատասխան վարչարարության կիրառմամբ: