Բերքը հասել է, վաճառքը՝ բարդացել․ նոր հարկեր՝ անհատ շինարարների համար․ գույքահարկը փոխվում է 2025-ին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԹեմայի այս շաբաթվա թողարկմանը ներկայացրել ենք․
- Գյուղերում բերքի վաճառքի խնդիրները,
- Նոր հարկերը անհատ շինարարների համար,
- Երևանի տրանսպորտի գներն ու ծանրաբեռնվածությունը,
- Եվ այն, թե որքան կբարձրանա ձեր գույքահարկը 2025-ին
Բերքի վաճառքի մասին
Գյուղատնտեսության ոլորտում 21 տնտեսվարողների համար կառավարությունը դրական լուրեր ունի․ նրանց է տրամադրվելու ավելի քան 1 միլիարդ 400 միլիոն դրամ փոխհատուցում։ Պատճառն այն է, որ այս տնտեսվարողները օգտվել են կառավարության ծրագրից, որն առաջարկում է հիմնել նորարար տեխնոլոգիաներով ինտենսիվ այգիներ ու ստանալ որոշակի փոխհատուցում պետբյուջեից։
Կառավարության այս ծրագրի իրականացման ֆոնին բերքի իրացման խնդիրներ կան մարզերում։ Մարզային գործընկերները պարզել են, որ օրինակ Դեղձավան հնչեղ անունով գյուղում բերքը քիչ է եղել, մի մասն էլ՝ անորակ։ Իսկ որն էլ որակով է՝ դեռ գնորդ չունի։
Մանրամասները դիտեք տեսանյութում։
Լուրերի մասին
Կառավարությունը բարձրացնում է հետևյալ մասնագետների հարկերը՝ շինարարներ, անշարժ գույքի գործակալներ, իրավաբաններ, հաշվապահներ, մարկետոլոգներ, գիտական ու տեխնիկական այլ ոլորտներում զբաղվածներ։ Ֆինանսների նախարարը կառավարության նիստին ասել է, որ այս ոլորտների մասնագետների մի մասն օգտվում է ցածր հարկեր վճարելու հնարավորությունից՝ աշխատելով եկամտահարկի կամ միկրոձեռնարկատիրության ձևաչափերով։
Խորհրդարանում այս նախագծից ընդունումից հետո՝ 2025–ի հուլիսի 1-ից այս մարդիկ 0-5 տոկոս հարկերի փոխարեն կվճարեն մոտ 20 տոկոս հարկեր։ Ո՞վ է վճարելու այս հարկերը․ իհարկե այս մասնագետների ծառայություններից օգտվողները, քանի որ այդ ծառայությունները թանկանալու են բարձրացվող հարկերի չափով։ 13 միլիարդ դրամ, ահա այսքան մուտքեր են կառավարությունում սպասում, եթե բարձրացնեն այս ոլորտների հարկերը։ Իսկ փոփոխությունը կտարածվի շուրջ 10 հազար ձեռնարկատերերի վրա։
Մանրամասները դիտեք տեսանյութում։
Ժողովրդագրության մասին
Հայաստանի վիճակագրական կոմիտեն փոքր աճ է արձանագրել մշտական բնակչության թվում։ Սակայն պետք է հաշվի առնել, որ այդ աճի կապված է նրա հետ, որ Արցախից տեղահանվածների մի մասը հաստատվել է Հայաստանում։ Իսկ ընդհանուր առմամբ, բնակչության բնական աճը բացասական է, և դա ազդում է նաև տնտեսության վրա։ Այս թեմայի մանրամասները ներկայացրել է տնտեսագետ, Tvyal.com հարթակի հիմնադիր Աղասի Թավադյանը։ Վերլուծության մանրամասները կարող եք տեսնել նաև այստեղ։
Գույքահարկի մասին
Եթե դուք էլ ուսումնասիրեք քաղաքապետարանի կայքի այս գողտրիկ էջը, կարող է պարզեք, որ քաղաքապետարանին ոչ միայն պարտք եք, այլև տույժեր եք վճարելու գույքահարկի ուշացման համար։ Եվ սա վերաբերում է ոչ միայն Երևանի բնակիչներին, այլև անշարժ գույքերի բոլոր սեփականատերերին։
https://www.yerevan.am/hy/e-service/
2025 թվականին անհրաժեշտ է լինելու վճարել գույքահարկի 75 տոկոս չափով գումար։ Իսկ 2026 թվականից անցում կկատարվի 100 տոկոսի։
Գույքահարկի մանրամասները՝ տեսանյութում։
Ա1+-ի Թեման նորից եթերում կլինի հաջորդ շաբաթ՝ ներկայացնելու տնտեսական ու սոցիալական անցուդարձը։ Գրեք մեզ, եթե կուզեք փողի այս կամ այն Թեման տեսնել մեր եթերում։