Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Աննա Հակոբյանն իմ քույրն է, վստահ եմ՝ նա բյուջեի հաշվին չէր գնա որևէ անձնական այցի. Հակոբյան (տեսանյութ)

Աննա Հակոբյանն իմ քույրն է, և ես վստահ եմ, որ  նա պետական բյուջեի հաշվին անձնական այցի չէր գնա, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։

 Հարցին, թե այս ամենի շուրջ հասարակությունն ինչ վերաբերմունք ունի, պատգամավորը նշեց.

«2026 թվականին երկրում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ, հասարակությունը հնարավորություն կունենա իր վերաբերմունքը ցույց տալու, այդ թվում՝ նաև Տանզանիա այս այցի հետ կապված»։