A
A
Ադրբեջանը տարբեր միջազգային ատյաններում, դատական ատյաններում ակտիվ գործողությունների է դիմում․ Աբրահամյան
Աջակցիր «Ա1+»-ինՄինչ հայաստանյան իշխանությունը խուսափում է Ադրբեջանի հանցավոր քաղաքականության արձանագրումից, հանցավոր անգործություն դրսևորում Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի դրսևորումների, էթնիկ զտումների և ցեղասպան քաղաքականության ուղղությամբ, Ադրբեջանը տարբեր միջազգային ատյաններում, դատական ատյաններում ակտիվ գործողությունների է դիմում: Այս մասին գրել է ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Գրառումըէ ստորև․
Ավելին, ադրբեջանական իշխանությունները սպառնում են, որ ամենատարբեր միջոցներով հասնելու են Հայաստանի նկատմամբ ճնշումների և պատժամիջոցների:
Երբ նախօրեին ռազմագերիների, գերիների հարցով խորհրդարանի հրատապ քննարկման ժամանակ ես ու իմ գործընկերները խոսում էինք Ադրբեջանի` միջազգային իրավունքի նորմերի նկատմամբ դրսևորած անհարգալից վերաբերմունքի և դրանց չկատարման մասին, իշխանությունը միակ բանը որն անում էր` իրականությունից փախուստն էր:
Խղճուկ «բացատրություններ», գլխիկոր պահվածք և իրավիճակն առավել փակուղու տանող մոտեցումներ: