Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Սրանից հետո ժամկետ խախտվեց, անձնական պատասխանատվության հարց ա գալու. Փաշինյան (տեսանյութ)

Արմավիրի մարզի Այգեվան համայնքում մոդուլային տիպի 144 տեղ հզորությամբ մանկապարտեզը ավարտական փուլում է, հիմա էլ գույքի ստացման գործընթացն է և գազամատակարարման հետ կապված վերջին հարցերն են լուծվում, այս տարվա ընթացքում մանկապարտեզը կբացվի: Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց ՏԿԵ նորանշանակ նախարար Դավիթ Խութադյանը:

«Բայց այդպես էինք պլանավորո՞ւմ, մանկապարտեզը չպե՞տք է աշխատեր արդեն»,- ասաց վարչապետը:

Արձագանքելով՝ նախարարն ասաց, որ բացումը պլանավորված էր հոկտեմբերին, սակայն գազի միացման հետ կապված խնդիրներ են առաջացել:

«Բայց, որ գալիս ենք այցի, գոնե մի ասեք, որ հոկտեմբերին բացվելու է: Հիմա գուղի ժողովուրդը տեսել է չէ՞, տեսախցիկների առաջ ասել եմ՝ երբ է բացվում, ասել եք հոկտեմբերին: Հիմա չստացվե՞ց, որ սուտ ասացի, ստացվեց, ինչո՞ւ եք այդպես ասում, ես զգուշացնում եմ, սրանից հետո մի հատ ժամկետ խախտվեց, կոնկրետ անձնական պատասխանատվություն է  լինելու, որևէ մեկը թող ինձ չասի, որ մի հատ ժամկետ ստուգված չէ: Ինչքա՞ն կարելի է այսպես, հիմա գյուղի ժողովուրդը կարո՞ղ է ասել, որ վարչապետը սուտ ասաց, իհարկե է, կարող է: Մենք կբացատրենք, որ գազի մարդը մի քիչ շատ էր խմել, առավոտ ուշ է արթնացել, հետո ճանապարհին մեքենայի անիվը թողեց, բայց դա ի՞նչ կապ ունի»,- ասաց Փաշինյանը: