A
A
ԲԸՏՄ-ն մի շարք խախտումներ է արձանագրել հանքաքար վերամշակող Ընկերությունում
Աջակցիր «Ա1+»-ինԲնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը Արարատի մ., Դարակերտ բնակավայրում գործող «ԱՍՍԱԹ-Մ» ՍՊԸ-ում արձանագրել է մի շարք խախտումներ։
Մասնավորապես, հանքաքարի վերամշակման ընթացքում Ընկերությունը տարածքում առկա խորքային հորից՝ առանց ջրօգտագործման թույլտվության կատարել է ապօրինի ջրառ։
Տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի պետի որոշմամբ՝ ապօրինի խորքային հորի շահագործումը կասեցվել է։
Ընկերության տնօրենը ենթարկվել է վարչական տուգանքների ընդհանուր՝ 2․800․000դր։
Ներկայացվել է 3.500․000դր չափով շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման պահանջ։