Եթե Նիկոլը ՀՀ վարչապետն է, էլ ի՞նչ կապ ունի` ովքեր են ԱԳ և Պաշտպանության նախարարները. Շարմազանով (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՆիկոլ Փաշինյանը ձախողվել է և ձախողվել է նրա 4 տարվա քաղաքական ՝ «Խաղաղության պայմանագիր» կոչված բլեֆը, ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը 2021 թվականից հետո ամեն տարի հայ ժողովրդին «կերակրում» է մոտալուտ խաղաղության պայմանագիր կնքելու հնարավորությամբ ու խոստումներով.
«Առնվազն 2022 թվականի Ամանորից առաջ Փաշինյանը և նրա ԱԽՔ-ը, ինչպես նաև նրա կալիբրի տարբեր պաշտոնյաներ խոսում էին, որ շուտով կկնքվի խաղաղության պայմանագիրը, Ալիևի հետ զիջումները կանեն և, ժողովո՛ւրդ ջան, այլևս կապրենք խաղաղության մեջ: Ամբողջ 4 տարի խոսեցին խաղաղության մասին, նույնիսկ հայտարարեցին, որ առաջարկում են Ալիևին համաձայնեցված կետերով կնքել պայմանագիր, Ադրբեջանը բոլոր հնարավոր միջոցներով կտրուկ մերժեց Նիկոլ Փաշինյանին»: