Հաջիև․ Հայերը կարող են Ղարաբաղ վերադառնալ միայն ընդունելով Ադրբեջանի քաղաքացիություն՝ փոխադարձության սկզբունքով
Աջակցիր «Ա1+»-ինԱդրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության գծով օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ հայերը կարող են Ղարաբաղ վերադառնալ միայն ընդունելով Ադրբեջանի քաղաքացիություն։ Նա այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում՝ արձագանքելով ԱՄՆ սեանտոր Էդ Մարքիի ելույթին Բաքվի COP29–ում և դրանից հետո, որտեղ նա, ըստ Հաջիևի, «իր այցի արդյունքները ներկայացրել է այնպես, որ համահունչ լինի հայկական լոբբիի ակնկալիքներին»։
Անդրադառնալով Մարքիի հետ հանդիպման բովանդակությանը՝ նա ներկայացրել է ադրբեջանական կողմի դժգոհությունները ԱՄՆ–ից՝ ԱՄՆ Կոնգրեսի 907–րդ ուղղումն ու 30 ամյա «աջակցությունը ՀՀ–ին Ադրբեջանի դեմ», գրում է Turan-ը։
Նա նաև ասել է, թե «անջատողականների, այդ թվում օլիգարխ Ռուբեն Վարդանյանի, հանցագործությունների հետաքննությունը հասցվելու է տրամաբանական ավարտին և նրանք կանգնելու են դատարանի առջև»։
Հաջիևը նաև ասել է, թե Ղարաբաղի հայերը կարող են քաղաքացիություն ստանալու դիմում ներկայացնել միայն անհատական կարգով և նրանց վերադարձը դիտարկվելու է ըստ Ադրբեջանի օրենքների։
«Սակայն դա կարող է տեղի ունենալ միայն փոխադարձ հենքով և Հայաստանից հեռացած բնիկ ադրբեջանցի բնակչության վերադարձի իրավունքի ճանաչմանը զուգահեռ»,–ասել է Հաջիևը։