Բացել լրահոսը Փակել լրահոսը
Հովիկ Աղազարյան
A A
Քաղաքականություն

Հովիկ Աղազարյանին խնդրել եմ, որ վայր դնի մանդատը․ Փաշինյան (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով վերջերս տեղի ունեցած պաշտոնանկություններին, ասաց՝ կիրակի օրը այո, ուշ երեկոյան՝ ոչ, գրավոր տեքստով՝ այո։

Բանավոր խոսակցության շուրջ կարող են լինել լայն մեկնաբանություններ, տարընթերցումներ, իր փորձը ցույց է տալիս, որ գրավոր խոսքը ավելի արդյունավետ է։

Անդրադառնալով ՔՊ խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանի մանդատը վայր դնելուն, վարչապետն ասաց․

«Ինչպես Արգիշտի Քյարամյանին եմ դիմել խնդրանքով, նույն կերպ և նույն պատճառաբանությամբ խնդրանքով դիմել եմ Նարեկ Զեյնալյանին և Հովիկ Աղազարյանին»։

Նա նշեց, որ հույս ունի իր խնդրանքը անարձագանք չի մնա։