«Վենձ պրոբլեմ ունինք,եկող տարի մաքուր ավերակ կըլի». Արճիսի բնակիչ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱրճիսի աշխարհագրական դիրքով պայմանավորված՝ սելավաջրերը ամեն տարի քանդում են գյուղամիջյան խճապատ ճանապարհները: Դրանք անցանելի պահելու համար բնակիչներն էլ սեփական միջոցներով որոշ հատվածներ բետոնապատել են,բայց միեւնույնն է գյուղամիջյան ճանապարները նորոգման կարիք ունեն:
Դեպի գերեզմանատուն տանող մոտ կես կիլոմետր ճանապարհը այս տարվա սուբվենցիոն ծրագրով՝ տուֆով սալարկման եղանակով նորոգվում է:Երկու տարի առաջ էլ գյուղ բերող ոլորապտույտ ճանապարհը հիմնանորոգվեց,գյուղացիները գոհ են: Հիմա էլ տուֆապատ ճանապարհի շինարարությանն են հետեւում ու դժգոհ չեն:
Վերջին տարիներին լուծվել են գյուղի կարեւորագույն երկու խնդիրները՝ ճանապարհի ու խմելու ջրի: Գյուղի պայմանները բարելավվում են ,շատերը այգեգործությանը զուգահեռ նաեւ հյուրատնային բիզնեսով զբաղվելու հեռանկարներ են տեսնում:
«Գյուղական տուրիզմը ստեղ հաստատ կգործի, որովհետեւ ժողովրդի կենսամակարդակը էդ ուղղությամբ արդեն բարձրանումա,շատ գովելիա, որ սկզբնամասում արդեն հյուրատուն կա գործող, մեր գյուղացիները սիում են լավ օրինակը ընդօրինակելը »,-ասում է Արեւիկ Անդրեասյանը: