Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Տևական բանակցություններն ու բացատրական աշխատանքը արդյունավետ եղան (տեսանյութ)

Նոյեմբերի 25-ին, ժամը 20-ին, համայքնային ոստիկանության Կոտայքի բաժին զանգած տղամարդը հայտնել էր, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող որդուն շտապօգնության բժիշկները փորձում են տեղափոխել հոգեբուժարան, սակայն նա դիմադրում է, ձեռքին նռնակ կա: Անմիջապես դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստկիանության պետի տեղակալներ Վարդան Վարդանյանը, Կարեն Հակոբյանը, քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետը, համայքնային ոստիկանության Կոտայքի բաժնի պետը և Կոտայքի մարզի պարեկների խումբը։ Տևական բանակցություների և բացատրական աշխատանքի շնորհիվ 32-ամյա երիտասարդը ձեռքի նռնակը դրել է պատշգամբում։ Ապօրինի զենք-զինամթերք պահելու հիմնավոր կասկածանքով նա ձերբակալվել և տեղափոխվել է համայնքային ոստիկանության Կոտայքի բաժին: Դեպքի վայրի ակնհայտ տեսանելի հատվածում հայտնաբերվել է նաև թմրանյութի նմանվող զանգված։ Նշանակվել է փորձաքննություն։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Աբովյանի քննչական բաժին: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: