Լեհաստանի նախագահը ԵՄ դիտորդների հետ պարեկություն է արել ՀՀ-Ադրբեջան սահմանին
Աջակցիր «Ա1+»-ինԼեհաստանի նախագահ Անջեյ Դուդան այցելել է Երասխ և պարեկություն իրականացրել ՀՀ-ում տեղակայված ԵՄ դիտորդների հետ։ Նա նաև հանդիպել է առաքելության կազմում ընդգրկված լեհերի հետ, հայտնում է Լեհաստանի նախագահի գրասենյակը X-ի միկրոբլոգում։
«Հայաստանի Հանրապետությունում Եվրամիության առաքելության ղեկավարը Մարկուս Ռիտերն է, իսկ տեղակալը՝ լեհ Մարեկ Կուբերսկին։ Առաքելությունը ստեղծվել է 2023 թվականի փետրվարին՝ երկու տարի ժամկետով, և դրա նպատակները ներառում են իրավիճակի մոնիթորինգն ու պարեկությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին»,- ասվում է գրառման մեջ։
🇦🇲Spotkanie Prezydenta RP @AndrzejDuda z polskim personelem w punkcie obserwacyjnym Misji UE.
— Kancelaria Prezydenta (@prezydentpl) November 27, 2024
Szefem Misji Unii Europejskiej w Republice Armenii (EUMA) jest Markus Ritter, a wiceszefem jest Polak - Marek Kuberski. Misja została ustanowiona w lutym 2023 roku na okres dwóch lat, a… pic.twitter.com/vpSfkpCnxx