A
A
Վրաստանում ապահով տեղ չի մնացել. Սալոմե Զուրաբիշվիլի
Աջակցիր «Ա1+»-ինՎրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, X սոցիալական հարթակում մեկնաբանելով բողոքի ցույցը ցրելու հատուկջոկատայինների գործողությունները, ասել է՝ Վրաստանում այլևս անվտանգ վայր չի մնացել։
«Վրաստանում ապահով տեղ չկա. եկեղեցու բակ կամ դեղատուն, ռոբիկոպերն ամենուր հետևում են ցուցարարներին՝ ծեծի ենթարկելու և ձերբակալելու։ Ռուսական իշխանություն, ռուսական մեթոդներ»,- գրել է նախագահը։