Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Մաշտոցի պողոտա – Ամիրյան փողոց խաչմերուկում
Աջակցիր «Ա1+»-ինՀարգելի՛ քաղաքացիներ, Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. դեկտեմբերի 2-ից Մաշտոցի պողոտա – Ամիրյան փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխության փորձարկում, որը կտևի 2 օր:
Մասնավորապես՝ Մաշտոցի պողտոայում՝ Պուշկինի փողոցից եկող ուղղությամբ, երրորդ երթևեկելի գոտուց նախկին «միայն ձախ» թույլատրված երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «ուղիղ և ձախ» ուղղություններով:
Միաժամանակ անհրաժեշտ է Մաշտոցի պողոտայից ձախ շրջադարձ կատարելիս զիջել Մաշտոցի պողոտայի հանդիպակաց ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցներին, ինչպես նաև Ամիրյան փողոցից ձախ շրջադարձ կատարելիս անհրաժեշտ է զիջել հանդիպակաց ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցներին:
Դրան զուգահեռ՝ Ամիրյան փողոցից կարգելվի հետադարձը: Նշված խաչմերուկում կիրականացվեն համապատասխան ճանապարհային նաշնների տեղադրման աշխատանքներ: