Բացել լրահոսը Փակել լրահոսը
պուտին-էրդողան
A A
Քաղաքականություն

Պուտինն ու Էրդողանը հեռախոսով քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում մանրամասն քննարկել է Սիրիայում իրավիճակի սրումը: 

Կրեմլի մամուլի ծառայությունը` նշում է, որ զրույցը տեղի է ունեցել թուրքական կողմի նախաձեռնությամբ:

«Մանրամասն քննարկվել է Սիրիայում կտրուկ սրված իրավիճակը»,- ասվում է հաղորդագրության մեջ: 

Երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են մշտապես շփման մեջ լինել կարգավորման ուղիներ գտնելու համար։