Հեռախոսիցս շատ նյութեր հայտնվել են վարչապետի մոտ, չէի ուզի հավատալ, որ վարչապետի հրահանգով է եղել (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ-ում լրագրողն երի հետ զրույցում ՔՊ խմբակցությունից հեռացած պատգամավոր Հովիկ Աղազարյանը, անդրադառնալով իրեն հեռացնելուն, նշեց․
«Ամենասարսափելին այն է, որ այս ամեն ինչը էն չի: Քյարամյանի հետ այս միջադեպը, սքրինշոթերը, դրանք բոլորը առիթ են: Իրական պատճառը չեմ կարող ասել, սարսափելի բաներ են, դրանք մի քանի ամիս հետո կպարզվի»։
«Նիստին ես զարմանք հայտնեցի ուրիշ բանի համար, թե ոնց է եղել, որ իմ անձնական դաշտին վերաբերող նյութեր են հայտնվել վարչությունում՝ վարչապետի մոտ, որովհետև պարոն Քյարամյանի հետ կապված միջադեպի շրջանակներում իմ փաստաբանը՝ ուսանողական ընկերը, հայց էր ներկայացրել դատախազություն, որպեսզի քրեական վարույթ հարուցվի, պարզաբանումներ մտցրվեն։ Այդ շրջանակներում տեղի էր ունեցել հարցաքննություն և իմ հեռախոսը առգրավվել էր։ Ես ոչ թե դիմադրել եմ, այլ ասել եմ՝ վերցրեք, չասեք առգրավել են, ասեք ուզել ենք՝ տվել է։ Այդ հեռախոսը 10 օրից ավելի գտնվել է քննիչի մոտ, և քննիչն ասեց, որ իրենց հետաքրքրում են միայն ու միայն այն զանգերը, որոնք կապ ունեն պարոն Քյարամյանի հետ այդ գործով»,-ասաց պատգամավորը։