Օրացույց․ 9-ը դեկտեմբերի (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին1994-ի դեկտեմբերի 9-ն է։ Ձմռան գալով Հայաստանում արդեն երրորդ տարին էլեկտրաէներգիայի բացակայությունն իրեն զգալ է տալիս ամենայն սրությամբ։ Էլեկտրական տրանսպորտն ուղղակի կաթվածահար է, իսկ հատուկենտ ավտոբուսներին մարդիկ սպասում են ժամերով։
23 օր Հայաստանի տարածք ընդհանրապես գազ չի մտել։ Այսօր վերջապես գազ կա, սակայն դա հերիքում է միայն հացի գործարաններին, մի քիչ՝ հիվանդանոցներին եւ բնակարաններին, բայց ընդամենը 40 րոպեով։ Այսօր էլ Վրաստանում պայթեցրել են այն կամուրջը, որով Փոթիից Հայաստան է մտնում բենզինի հումանիտար բեռը։ Բենզինի գինը թանկանում է երկու անգամ եւ դառնում աշխարհում ամենաթանկը այս օրերին։
Սա «Այրարատ» կինոթատրոնի մեծ դահլիճն է։ 1996-ի այս օրերին այն այլեւս պիտանի չէ օգտագործման։ Երեւանի մյուս կինոթատրոններում, սակայն, հանդիսատեսի սով է։ Մարդիկ խոստովանում են, որ հետ են վարժվել մեծ էկրանից։ Պատճառներ են՝ անլույս տարիները, ցածրորակ էրոտիկ ֆիլմերը, տեսամագնիտոֆոնների առատությունը, սրճարանները։
80-ականներին ամեն ինչ այլ էր։ Խորհրդարանում խմբակցություն չունեցող Դաշնակցությունն 1998-ի այս օրերին չի կարողանում լրջորեն մասնակցել Արմեն Դարբինյանի կառավարության ներկայացրած բյուջեի քննարկումներին։ Մամուլը նրան կօգնի ասելու, որ այս բյուջեն խանգարում է ազատ շուկայի ձեւավորմանը, չունի սոցիալական ուղղվածություն եւ ոչ մի քայլ չունի ստվերային տնտեսության պայքարելու համար։
Նույն օրերին իրանցիները մեզ օգնում են իրականացնելու դաշտերի կաթիլային ոռոգման ծրագիր։ Հայ գյուղատնտեսներն առանձնապես ոգեւորված չեն՝ շատ է էլեկտրաէներգիայի ծախսը, մենք չունենք այնպիսի խոշոր վարելահողեր, որոնց ոռոգումն այսպիսի համակարգով կարդարացնի ծախսերը։ Փախստականների այս ընտանիքը 1993-ից ապրում է Երեւանի մանկապարտեզներից մեկի տարածքում։
1998-ի այս օրերին Շահումյանի ժողդատարանը որոշել է նրանց վտարել իրենց ժամանակավոր կացարանից։ Նրանց 5- օրյա ժամկետ է տրվել։
1999-ի դեկտեմբերի 9-ին մարալիկցի Արտյոմ Մինասյանը երկու հրացանով մտնում է Մանկավարժական համալսարան ահաբեկելու ներսում գտնվողներին։ Կա տեսակետ, որ այս տղային ոգեւորել է հոկտեմբերի 27-ը։ Ներսում նա պահանջում է 10 դասախոս՝ կառավարության անդամների հետ փոխանակելու համար։ Նրա հետ բանակցողը ռեկտորի տեղակալն է։ Արտյոմ Մինասյանը վնասազերծվում է նույն օրը: Այս կադրում ծանր վիրավոր այս տղան պարզապես պառկած է հատակին: Ավելի ուշ նրան տանում են, շտապօգնությունը հայտարարում է, որ նրա վիճակը ծայրահեղ ծանր է: Տղան մահանում է։ Իսկ այս զենքերը նա ձեռք է բերել իր սցենարով գրված ֆիլմի նկարահանման աշխատանքների համար: Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը եւ դեկտեմբերի 9-ին մանկավարժականում տեղի ունեցածն իրենց հետեւանքներն ունեցան: Քաղաքապետ Ալբերտ Բազեյանի հրամանով դեկտեմբերի 10-ից Երեւանում արգելվում է հրատեխնիկական եւ ձեռնապայթուցիկ խաղալիքների վաճառքը:
2000-ի այս օրերին ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահների այցը տարածաշրջան սովորականներից չէր: Նրանք նախ եղել են Անկարայում, բանակցային գործընթացը Թուրքիայի հետ համաձայնեցնելու կարիք կա,-ասում է ամերիկացի համանախագահը: Անկարայից Նախիջեւանով մտնելով Հայաստան, Մինսկի խումբը մեկնում է Արցախ: Այնուհետեւ դեկտեմբերի 9-ին հանդիպում են Ռոբերտ Քոչարյանի հետ: Ավելի ուշ նրանք ասում են, որ կա ավելի վաղ արված երկու առաջարկ, որոնք կարող են օգտակար լինել Կապանի երկաթուղային ամբողջ շարժակազմը երկու ամսվա ընթացքում պետք է հիմնովին ապամոնտաժվի:
2000-ի այս օրերին ապամոնտաժումն արդեն սկսվել է: Բանվորներն ասում են, որ պաշտպանության նախարարության հրամանն է, մինչդեռ գնացքները տրանսպորտի նախարարության հաշվեկշռում են: Սյունիքի մարզպետ Էդիկ Բարսեղյանն ասում է, որ ապամոնտաժման որոշումը եւ սկսված աշխատանքներն իր հետ համաձայնեցված չեն:
2009-ի այս օրը Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը կոռուպցիային նվիրված համաժողովի ընդմիջմանը խուսափում է որեւէ կապ տեսնել մեր պաշտոնյաների շքեղ առանձնատների եւ կոռումպացվածության միջեւ։