Տաքսու վարորդները բողոքում էին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱռցանց աշխատող տաքսու վարարդները բողոքի ցույցի են դուրս եկել՝ «Սկսենք զրոյից» նախաձեռնությունն արդեն 10 ամիս ներկայացնում է օնլայն տաքսի վարորդների խնդիրները, դիմել են պետական գերատեսչություններին, օպերատորներին, սակայն, որևէ խնդրի չի տրվել առանցքային լուծում:
«Անդրադարձ չի եղել մեր խնդիրներին, արել են այնպես, ինչպես ուզել են, թքած ունեն վարորդի կարծիքի, խնդիրների վրա: Իրենք ավելի շատ մեր խոցելի տեղը գտել են, մտածում են՝ չենք համախմբվի, չենք կարող պատշաճ ներկայացնել խնդիրները: Բայց մենք համախմբված ենք»,- ասել է ակցիայի մասնակիցներից մեկը, հայտնում է Panorama.am-ը։
Նրանք նշել են, որ հավաքվելու են այնքան ժամանակ, մինչև խնդիրներին լուծում տրվի:
«Այնքան շատ են խնդիրները, ցանկն ուղարկել ենք: Ամենամեծ խնդիրը, որ առաջ ենք քաշում, տարիֆը կեղծ բաղադրիչ է, անվերահսկելի: Եթե մի բանը կեղծ է ու անվերահսկելի, իրավունք չունի գոյություն ունենալ: Մեր առաջարկներից է տարիֆի վերացում կամ այնպիսի բաղադրիչ, որ լինի վերահսկելի»,- ասել է ակցիայի մասնակիցը:
Նրանք նաև նշել են, որ գազի սակագինը վերահսկող չկա։
«Առավոտյան արթնանում ենք, տեսնում ենք՝ հեղուկ գազի գինը բարձրացել է՝ 170 դրամից հասնելով 220 դրամ: Գների կայունության ապահովման հարցը դրված է ԿԲ վրա, որևէ գործիքակազմ չի կիրառում հենց հեղուկ վառելիքի նկատմամբ»,–ասել են նրանք։