Բացել լրահոսը Փակել լրահոսը
default
A A
Հասարակություն

Երևանում բախվել են թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսն ու «Toyota»-ն. ուղևոր տեղափոխող ավտոբուսի վարորդը եղել է ոչ սթափ

Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաններում Ազատության պողոտա-Բաբայան փողոցի խաչմերուկում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 58-ամյա Սուրեն Մարտիրոսյանի վարած, Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 46 երթուղին սպասարկող «Hyundai» ավտոբուսն ու Երևանի բնակիչ 58-ամյա Կարեն Մկրտչյանի վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենան, հաղորդում է Shamshyan.com-ը:

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: 

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ ավտոբուսի վարորդը, որում եղել են մեծ թվով ուղևորներ, եղել է ոչ սթափ:

Ավտոբուսն էլ տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք: