«Ուրիշ գործ չունե՞ն». թեժ քննարկումներ Ախթալայից (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԹեեւ Ալավերդի համայնքի ավագանին համաձայնություն չտվեց Ախթալան Պղնձավան անվանակոչելու ՝ աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների եւ անվանափոխումների մասնագիտական հանձնաժողովի առաջարկին, սակայն Ախթալա բնակավայրի անվանափոխության հարցը դարձել է հրապարակում հավաքավածների քննարկման ամենաթեժ թեման:Քննարկումները երբեմն այնքան են թեժանում որ վերածվում են կռիվների:
Ախթալան՝ Պղնձավան եւ Ջիլիզան՝ Խորակերտ ավնանափոխելու հարցը առաջիկայում կդառնա հանրային լայն քննարկման առարկա,իսկ առայժմ՝ նեղ կենսաթոշակառուների շրջանում է քննարկվում ու ,ըստ էության , տեղացիները դեմ են անվանափոխմանը:
Բնակիչները մտավախություն ունեն,որ անվանափոխման դեպքում՝ բոլոր փաստաթղթերը փոխելու անհրաժեշտություն է լինելու ,հետեւաբար քաշքշուկներ, գործընթացներ,որը հատկապես բացակա մարդկանց դեպքում մեծ դժվարություններ կառաջացնի: Որքան էլ հայտարարվում է, որ փաստաթղթերի փոփոխություն իրականացվելու է աստիճանաբար, միեւնույնն է՝ չեն հավատում:
Կարծիքները բացասական են: Առաջնային հարցերը լուծելուց հետո միայն կարելի է մտածել հարցի շուրջ,-ասում են բնակիչները:
Ալավերդի Անկյուն+3