A
A
Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի միջև հանդիպում նախատեսված չէ․ Պեսկով
Աջակցիր «Ա1+»-ինՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև հանդիպում Մոսկվայում նախատեսված չէ, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է Tass.ru-ն։
«Այսօր առանձին հանդիպում ծրագրված չէ, այնտեղ (խմբ․ նկատի ունի ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը) աշխատանքներ են տարվում վարչապետական ծրագրով»,-նշել է Պեսկովը։
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ ժամանել է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա, որտեղ ՀՀ վարչապետի նախագահությամբ տեղի է ունենալու Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը: