«Գեղացին չըրչարվում ա, օգուտը տենում ա առեւտրականը». շամուտեցի անասնապահը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵզդի գնորդների սպասող շամուտեցի Գագիկը նախիրն արոտ է հանել: Եղանակը տաք է, արոտները՝ կանաչ:
Նրա կարծիքով՝ կենդանի վիճակում անասուններին վաճառելն ավելի հեշտ է,քան սպանդանոցի ճանապարհին ժամանակ ու միջոցներ վատնելը: Մոտակա սպանդանոցն Օձունում է, տեղափոխման դժվարությունները՝ շատ, դրա համար նախընտրում են թեկուզ մատչելի գնով,բայց տեղում վաճառել:
Կաթնամթերքը վաճառել չի ստացվում: Դա արդեն անասնապահությամբ զբաղվող գյուղացու ամենամեծ գլխացավանքն է :
Այս տեմպերով շարունակվելու դեպքում՝ կաթի արտադրությունը վտանգվելու է,-ասում է Գագիկը:Կաթի մթերման գինը իջել է մինչեւ 130 դրամ, որոշ դեպքերում անգամ՝ ավելի ցածր, ինչը գյուղացիներին ձեռք չի տալիս, իսկ ավելին՝ կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող ընկերությունները վճարել պատրաստ չեն, քանի որ կա այլընտրանք՝ ներմուծվող էժան կաթի փոշի:
Խնդիրների մասին՝ այսքանը: Իսկ ընդհանրապես, Գագիկը Շամուտի խոշոր ֆերմերներից է, գործը սկսել է 3 հորթից:
Աշխատասիրության ու համառության շնորհիվ՝ տնտեսությունը մեծացրել,անասնագլխաքանակն ավելացրել է: Հեշտ չի եղել, բայց տիկնոջ հետ չարչարանքով, մեծ դժվարությամբ հաղթահարել են խնդիրներն ու առաջ գնացել:
Անասնակերի պակաս այս կողմերում չի լինում. խոտը շատ է, ճանապարհների բարեկարգման հետ կհեշտանա նաեւ այդ գործը: Միայն թե անասնապահական այս շրջանում սպանդանոցի բացակայությունը մեծ խնդիր է,որի լուծումը չի գտնվում;