Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

Շատերը թողնում ու հեռանում են (տեսանյութ)

Շաբաթական 1-2 անգամ են  խմելու ջուր  ունենում,այն էլ՝ մի քանի ժամով: Լոռի Բերդ համայնքի Ուռուտ բնակավայրում ջրի խնդիրը հատել է բնակիչների համբերության բաժակը: Տիկին Սյուզաննան ասում է՝ այսօր գյուղում տոն է ,ասել է թե՝ ջրի օր է: Բոլորն անհամբեր են ու սպասում են ջրին, որպեսզի օրերով հավաքված լվացքի տակից պատվով դուրս գան:

«Սաղ ամառը ջուր չունենք ,հիմա էլ սպասում ենք, որ գա, ամեն երրորդ օրը մեկա գալիս, օր էլ կա՝ վափշե չի գալիս ,էսօր էլ սպասողական վիճակա ջուր չկա : Էս քանի տարիա սպասում ենք, որ պետքա ինչ- որ բան փոխվի»,-ասում է Սյուզաննա Սարգսյանը :

240 տնտեսություն ունեցող բնակավայրում խմելու և ոռոգման ջրի խնդիրը տասնամյակների պատմություն ունի, մարդիկ պարզապես հիասթափվում են , շատերը թողնում ու հեռանում են:

Գյուղամիջյան ճանապարհներն էլ մի լավ օրի չեն ,այստեղով երթևեկելը  անհետևանք չի մնում:Գյուղացիներն ասում են՝ տևական հեղեղներն էլ նպաստեցին դրան ,եղած ճանապարհն էլ քարուքանդ եղավ:

Գյուղի վարչական ղեկավարը ասում է՝  2025 թվականի գարնանը ջրագծի կոյուղագծի անցկացման աշխատանքները կանցնեն գործնական փուլ , ինչը հնարավորություն կտա ունենալ շուրջօրյա ջրամատակարարում: