Բացել լրահոսը Փակել լրահոսը
փաշինյան-նոր
A A
Քաղաքականություն

Պետք է այնպիսի օրենք ընդունենք, որ ՀՀ-ն դադարի second hand ապրանքների հիմնական ուղղություն դառնալը․ Փաշինյան

Պետք է այնպիսի օրենք ընդունենք, որ ՀՀ-ն դադարի «second hand» ապրանքների արտահանման հիմնական ուղղություն դառնալ, դա անթույլատրելի է. կառավարության նսիտին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք պետք է այնպիսի օրենք ընդունենք, որ ՀՀ-ն դադարի second hand ապրանքների հիմնական ուղղություն դառնալը, սա անթույլատրելի է և ուղիղ հակասում է այն տրամաբանությանն ու գաղափարախոսությանը, որը մենք իրագործում ենք: Ես դեմ եմ նման որևէ տիպի աջակցություն ստանալուն, նույնիսկ, եթե եկել է ՀՀ և գտնվում է մաքսատանը, ոչինչ, թող մաքսատնից հետ տան: Աշխարհում այնքան երկրներ կան, որ դրա կարիքն ունեն ու իրենց համար խնդիր չէ օգտագործած, մաշված, կիսափչացած ապրանքները վերցնելը: ՀՀ պետք է չմտնի նման որևէ ապրանք»,- ասաց Փաշինյանը:

«Բարեգործության դեմ բան չունենք, ունենք այն ընկալման դեմ, որ գործել է ՀՀ-ում»,-ասաց նա։