Բացել լրահոսը Փակել լրահոսը
ոստիկան
A A
Հասարակություն

Հայտարարություն. կատարվել է երթևեկության կազմակերպման փոփոխություն

Երթևեկության անվտանգության բարելավման նպատակով Մ-4, Երևան-Սևան ավտոճանապարհի կմ10+300 հատվածում ՆԳՆ ոստիկանության կողմից առաջարկվել և կատարվել է երթևեկության կազմակերպման փոփոխություն։

Նշված տեղամասում փակվելու է հետադարձը, փոխարենն առաջարկվում է հետադարձի համար օգտվել Պտղնու տրանսպորտային հանգույցից։ Հետիոտնի անվտանգության ապահովման նպատակով Պտղնի բնակավայրով անցնող տեղամասում տեղադրվել են նաև լուսացույցներ։ Փոփոխությունն իրականացվել է ՏԿԵ նախարարության հետ։