Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը. Ճարոյանը պատրաստվում է բողոքարկել
Աջակցիր «Ա1+»-ինՀակակոռուպցիոն կոմիտեն մերժել է ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը քրեական վարույթ հարուցել նամակագրության, հեռախոսային խոսկացությունների և հաղորդկացության այլ ձևերի գաղտնիությունը ապօրինի խախտվելու վերաբերյալ։ Հայտնում է Ազատությունը։
Հակակոռուպիցոն կոմիտեի քննիչն իր մերժման մեջ նշել է, թե փաստաբանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ չի նախաձեռնվել, քանի որ «չի փաստվել այնպիսի դեպք կամ գործողություն կամ անգործություն, որին ողջամտորեն կարող է տրվել Քրեական օրենսգրքով նախատեսված որևէ արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական»։
Ըստ քննիչի՝ քրեական վարույթ չնախաձեռնելու օրինականությունը հաստատվել է հսկող դատախազի կողմից։
Հովիկ Աղազարյանի փաստաբան Հակոբ Ճարոյանը քննիչի այս որոշումն աբուսուրդ է որակում և պատրաստվում է այն բողոքարկել։
«Ակնհայտ է, որ խախտումը կա, հեռախոսի մեջի խոսակցությունները քննիչի կողմից հայտնվել է մեկ այլ անձ մոտ՝ վարչապետ, ԱԱԾ, ՔՊ պատգամավորներ։ Դա օրենքի կոպիտ խախտում է, առավել ևս դա նախաքննական գաղտնիքի խախտում է։ Ամբողջ հանրապետությունն է խոսում էդ խախտումների մասին, ո՞նց չկա հիմք», - ասաց փաստաբանը։