Բացել լրահոսը Փակել լրահոսը
Title-01.01_43_37_23.Still1323
A A
Մարզեր

Մաքրվում է Դեբեդի հունը (տեսանյութ)

Մայիսյան աղետի ժամանակ Դեբեդ գետի մեջ հայտնված հսկայածավալ բերվածքները փոխել են գետի հունը: Հերթական ջրհեղեղից խուսափելու համար կառավարությունը Դեբեդի հունը մաքրելու ծրագիր է նախաձեռնել: Ալավերդու՝ Սանահին Կայարան թաղամասում, Թումանյան փողոցի շուկայամերձ հատվածում և Քարկոփ վարչական բնակավայրի ափամերձ տարածքներում կատարվում են մաքրման աշխատանքներ, հայտնում է Անկյուն+3-ը։  

Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանի խոսքով՝ գետի հունը մաքրելու նպատակը՝ գարնանը վարարումների ժամանակ հերթական աղետից խուսափելն է: 

«Այսինքն, գետի հունը ինչքան հնարավոր է՝ մաքրելու ենք, կողալիցք անենք դեպի բնակելի հատվածներ»,-ասում է համայնքի ղեկավարը:

Մանրամասն՝ տեսանյութում