Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ես պատրաստ եմ Փաշինյանի հետ բանավեճին. Օսկանյան (տեսանյութ)

Փաշինյանի վերջին հայտարարությունը, որ 1994 թվականից ԼՂ շուրջ ընթացող  բանակցութունները Արցախը թողնել Արցախի կազմում, իր մեղքերը քավելու,  իր սխալները արադարցնելու նոր դրսեւորում է, ծայրահեղ դրսեւորում է: Այս մասին իր ֆեյբուքյան էջում հրապարակված տեսանյութում ասել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը:

«Պատերազմից հետո սկսվել է այդ արդարացման գործընթացը, եւ այսօր նոր դրսեւորում է ստացել, կարծես թե Փաշինյանը իր առաջ խնդիր է դրել այս հարցը բերել ընդհանուր հանգուցալուծմանը»,- ասել է նա։

«Ես ինքս եմ ձեռնոց նետում Փաշինյանին և ասում՝ եթե հավատում ես քո ասածին, եթե անկեղծ ես ինքդ քո նկատմամբ, արի՝ հանրային բանավեճ անցկացնենք»,- նշել է Օսկանյանը։