Տույժեր՝ հարկերը չվճարող քաղաքացիներին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԴեկտեմբերի 1-ն անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի վճարման վերջնաժամկետն էր: Սահմանված ժամկետում հարկային պարտավորություները չվճարած ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նկատմաբ Ալավերդու համայնքապետարանը տույժեր կհաշվարկի: Բացի այս, որպեսզի բնակիչներին ժամանակին վճարեն հարկերը, համայնքապետարանը նաև այլ գործիքներ է կիրառում:
«Մի ժամանակ պարտք ունեցող բնակիչներին զրոյական տեղեկանքները հեշտությամբ էին տրամադրվում, հիմա՝ այդպես չէ: Պարտքերը մինչև չեն վճարում, տեղեկանքը չի տրամադրվում»,-ասում է Դավիթ Ղումաշյանը:
Ալավերդի համայնքի ղեկավարը բացատրում է հարկային պարտավորությունները ժամանակին վճարելու կարևորությունը և, թե ինչպես են սեփական եկամուտները ծախսվում համայնքում՝ տարբեր ծրագրեր իրականացնելու համար:
Համայնքը՝ տարիներով հարկ չվճարող քաղաքացիների դեֆիցիտ չունի: Կուտակված պարտքերը պետությանը չվճարող քաղաքացիները տարբեր պատճառաբանություններ ունեն:
Պետությունը հիմա այսպիսի մի քաղաքականություն ունի. այն համայնքերը, որոնք հարկերի հավաքագրումը 100 տոկոսով չեն կատարում, պետական ծրագրերից զրկվում են,- ասում է Դավիթ Ղումաշյանը:
Անկյուն+3