Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Լուկաշենկոն և Փաշինյանը վիճել են ԵԱՏՄ գագաթնաժողովում (տեսանյութ)

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը լարված զրույց են ունեցել ԵԱՏՄ գագաթնաժողովում։

2025թ․ Բելառուսը նախագահելու Է ԵԱՏՄ մարմիններում։ Այդ կապակցությամբ Լուկաշենկոն իր ելույթի ժամանակ առաջարկել է հաջորդ գագաթաժողովը անցկացնել մայիսի վերջին՝ Մինսկում։

Մինչև Փաշինյանին ելույթի իրավունքը փոխանցելը՝ Բելառուսի նախագահը հայտարարություն արեց և ներողություն խնդրեց Փաշինյանից՝ նշելով, որ այն Հայաստանի վարչապետին չի վերաբերվում․ «Մեր մասնակիցներին կխնդրեի, որ եթե այս միությունը նրանց հետաքրքիր է, նրանք դրան հեռուստացույցի միջոցով չմասնակցեն և մեզ այնտեղից չբացատրեն, թե ինչպես պետք է համագործակցենք։ Նիկոլ Վովաևիչ, սա Ձեզ չի վերաբերվում․ մենք գիտենք, որ Դուք ոչ միայն սափրվել եք, այլ նաեւ մի փոքր հիվանդացել եք, այդ պատճառով մենք Ձեզ ընկալում ենք իբրեւ մեր միության նոր, երիտասարդ անդամ, համենայնդեպս, արտաքուստ», նշեց Բելառուսին նախագահը, որին անմիջապես արձագանքեց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ Հայաստանը տեսակապով է մասնակցելու Մինսկում կայանալիք նիստին։

Լուկաշենկոն հարցրեց այս որոշման պատճառների մասին և առաջարկեց օգնել տոմսերի գնման հարցում։

Փաշինյանը նշեց, որ նախկինում բարձրաձայնել է իր որոշումը և ելույթ ունեցել այդ մասով։ Սրան Լուկաշենկոն պատասխանեց. «Մենք կդիտարկենք Ձեր դիմումը»։

Փաշինյանն էլ արձագանքեց. «Դուք չեք կարող դիտարկել, քանի որ դա դիտարկման ենթակա չէ»։