A
A
Եռաբլուրի շիրմաքարերից ծաղիկներ գողանալու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Աջակցիր «Ա1+»-ինԵռաբլուրի շիրմաքարերից ծաղիկներ գողանալու դեպքով ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ ՔՕ-ի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Գողություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ)։ Այդ մասին 1lurer.am-ին հայտնեցին ՀՀ ՔԿ-ից։
Համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում էր, թե ինչպես է տղամարդը վերցնում Եռաբլուրում զոհվածների շիրիմներին դրված ծաղիկները։
ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը 1Lurer.am-ին հայտնել էր, որ տեսանյութում պատկերված անձինք ՊՆ ՌՈ կողմից նույնականացվել և հայտնաբերվել են:
«Դեպքի առնչությամբ նախապատրաստված նյութերն ուղարկվել են վարույթն իրականացնող մարմնին»,- ասել էր Թորոսյանը։